Գաղտնիության քաղաքականություն
1 Հավաքագրվող անձնական տվյալները.
mabsport.am-ը իր հարթակում կատարված գնումները ապահովելու նպատակով կարող է հավաքագրել հետևյալ անձնական տվյալները.
- Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,
- Հաճախորդի հեռախոսահամարը,
- Այն հասցեն, որտեղ պետք է առաքվի պատվերը,
- Հաճախորդի IP հասցեն,
- Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե վճարումը կատարվում է առցանց
- Էլեկտրոնային հասցեն,
- Հաճախորդի հասցեն:
2 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ միջոցներով.
- Երբ հաճախորդը կատարում է գնումներ mabsport.am հարթակում,
- Կայքում բացում է օգտատիրոջ հաշիվ /լրացնում է կայքում գրանցվելու հայտ/,
- Երբ Հաճախորդը ուղղակի այցելում է Ընկերության կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում),
- Վերոնշյալ հայտերը փաստացի լրացնելու կամ հեռախոսազանգով տվյալները տրամադրելու դեպքում համարվում է, որ հաճախորդը տվել է իր համաձայնությունը իր անձնական տվյալները մշակելու համար: Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի ուժով mabsport.am-ը մշակում է վերջինիս տվյալները:
3 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով.
- Հաճախորդի հետ կապ հաստատելու համար և/կամ մատուցվող ծառայությունների առնչությամբ,
- Գովազդային արշավներ կազմակերպելու համար,
- Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
- Սպասարկման որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև կայքի բարելավման համար:
4 Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.
mabsport.am-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց:
Բացառություն է կազմում այն դեպքը, երբ հաճախորդի հասցեն և հեռախոսահամարը տրամադրում է առաքիչին՝ ապրանքները առաքելիս հաճախորդի հետ կապ հաստատելու համար: Պետք է հաշվի առնել, որ վերջիններս պարտավորվում են գաղտնի պահել հաճախորդի տվյալները և օգտագործել միայն առաքումը կատարելու նպատակով:
Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Հաճախորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել հաճախորդի տվյալները:Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
5 Հաճախորդի իրավունքները կապված անձնական տվյալների մշակման հետ.
Հաճախորդն իրավունք ունի դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված անձնական տվյալները: Դա իրականացնելու համար վերջինս կարող է կապ հաստատել մեզ հետ:
Հաճախորդը նաև իրավունք ունիմեզնից պահանջել ջնջել մշակված անձնական տվյալները, եթե սպառվել են անձնական տվյալները մշակելու պատճառներն ու այն նպատակները, որոնց համար անձնական տվյալները ի սկզբանե հավաքագրվել են:
Հաճախորդը կարող է ցանկացած պահի պահանջել դադարեցնել իր անձնական տվյալների մշակումը: Այս մասով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների մշակումը դադարեցնելը կարող է հանգեցնել որոշակի գործողություններ կատարելու կասեցման, կամ առհասարակ կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու անհնարինության: Բաժանորդագրությունը դադարեցվելուց հետո Հաճախորդի տվյալները կարող են պահպանվել ևս որոշակի ժամանակ: