Ապրանքի վերադարձի և փոխանակման քաղաքականություն
mabsport.am ինտերնետային խանութը մինչև ապրանքը առաքման բաժին հանձնելը կատարում է ապրանքի տեխնիկական և արտաքին տեսքի ստուգում: Ապրանքը ստանալիս հաճախորդը պարտավոր է առաքչի ներկայությամբ ստուգել ապրանքը, այնուհետև ստորագրել համապատասխան թերթիկում ապրանքի և փաթեթավորման անվնաս լինելու մասին:
mabsport.am ինտերնետային խանութը աշխատում է խստորեն պահպանելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը:
Ապրանքի վերադարձը կամ փոխանակումը կատարվում է միայն հետևյալ պայմանների դեպքում՝
- ապրանքը չպետք է լինի օգտագործված,
- ապրանքը չպետք է կորցրած լինի իր ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները
- պետք է պահպանված լինեն կապարակնիքները և ապրանքային պիտակները
- պետք է պահպանված լինեն սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը
Եթե ապրանքը առաքվել է գործընկեր կազմակերպւթյան միջոցով (օրինակ՝ Հայփոստ), ապա, առաքման համար նախատեսված գումարը վերադարձի ենթակա չէ:
mabsport.am ինտերնետային խանութի կողմից կազմակերպված ակցիաների շրջանակում՝ հաճախորդի կողմից գնված ապրանքի հետ մատուցված անակնկալ-նվերները, կուտակային կամ զեղչի քարտերը, գովազդային և այլ պարագաներ, որոնք նախատեսված չէին կատարված գնման մեջ, ենթակա են պարտադիր վերադարձի, եթե վերադարձվում է հաճախորդի կողմից գնման շրջանակում առաքված ապրանքները կամ մի մասը:
Կախված ապրանքի տեսակի, վերադարձը հնարավոր է կատարել կամ mabsport.am ինտերնետային խանութի առաքիչների կողմից (ծառայությունը վճարովի է), կամ հաճախորդի կողմից՝ մոտեցնելով ապրանքը մեր կողմից նշված հասցեով:
Եթե առաջացել են հարցեր ապա կարող եք կապնվել մեզ հետ: