Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Սահմանումներ
- Հաճախորդ՝ ցանկացած անձ, ով ընդունում է սույն օֆերտայի պայմաններով օֆերտան և գնում է ապրանքներ կամ օգտվում է ծառայություններից, որոնք զետեղված են www.mabsport.am ինտերնետային կայքում (այսուհետ՝ Կայք)
- Պատվեր՝ Հաճախորդի կողմից Կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման կամ մատուցվող ծառայություններից օգտվելու հայտ, որը կատարվել է Հաճախորդի կողմից Կայքի, հեռախոսային հավելվածի, էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:
- Առաքիչ՝ Հաճախորդին առաքման ծառայություններ մատուցող անձ:
- Պայմաններ՝ Կայքից, հեռախոսային հավելվածից օգտվելու, Պատվեր գրանցելու կանոնները, ինչպես նաև Կայքում կիրառվող անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը:
1. Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
2.Վաճառքի,առաքման, պատվերի ընդունման պայմանները
2.1 Պատվերի կատարման ընթացակարգը
mabsport.am-ը պատվերը ստանալուն պես, հնարավորինս սեղմ ժամկետներում կապ է հաստատում Հաճախորդի հետ Պատվերը հաստատելու և/կամ Պատվերի վերաբերյալ ճշտումներ կատարելու համար և/կամ տեղեկացնելու տվյալ ապրանքի կամ ապրանքի ընտրված մոդիֆիկացիայի (գույն չափս, մոդել, ձև, կոմպլեկտացիա և այլն) բացակայության մասին: Պատվերը հաստատելուց հետո, պայմանավորված ժամանակահատվածում կատարվում է ապրանքի առաքում հաճախորդին և/կամ մատուցվում է Հաճախորդի կողմից պատվիրված ծառայությունը: Ապրանքների առաքումն իրականացվում է ինչպես mabsport.am-ի առաքիչների, այնպես էլ այլ ընկերությունների կողմից, որոնք իրականացնում են առաքման, բեռնափոխադրման և նմանատիպ այլ ծառայություններ: mabsport.am-ը պատասխանատվություն չի կրում առաքման, բեռնափոխադրման և նմանատիպ այլ ծառայություններ կատարող ընկերությունների կողմից Պատվերի ուշացման, չկատարման կամ ապրանքի վնասվածքի համար:
2.2 Գնված ապրանքի առաքման պայմանները
Գնված ապրանքի առաքման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով՝
2.3 Ապրանքի ընդունումը հաճախորդի կողմից
Ապրանքը ստանալուց Հաճախորդը պարտավոր է Առաքիչի ներկայությամբ ստուգել ապրանքի արտաքին տեսքը, ամբողջականությունը, կոմպլեկտայնությունը, համոզվել, որ ապրանքը վնասված չէ և գտնվում է սարքին վիճակում: Ապրանքը ստուգելուց հետո, Հաճախորդը ստորագրում է ընդունման-հանձնման ակտը, համաձայնվում է, որ մատակարարված ապրանքը համապատասխանում է տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է, լրիվ նոր է (այսինքն օգտագործված չէ) և ամբողջությամբ համապատասխանում է Կայքում զետեղված նկարագրին:
2.4 Առցանց վճարում
Կայքում վճարումը բարեհաջող կատարելուց հետո համակարգն ավտոմատ կերպով պատվերին տալիս է «Վճարված» լինելու մասին կարգավիճակ: mabsport.am-ը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։
3.Ապրանքի փոխանակումը և վերադարձը
Ապրանքի փոխանակման և վերադարձման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով՝
4.Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.Այլ դրույթներ
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների համար: Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Թարմացված տարբերակը հրապարակելուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն: