Մեծածախ վաճառք
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ «MAB sport» խանութ սրահներում գործում է նաև մեծածախ վաճառք:
Լինելով սպորտային պարագաների խոշորագույն ներկրողներից մեկը, մենք առաջարկում ենք մեծածախ վաճառք լավագույն պայմաններով:
Մեծածախ վաճառքները իրականացվում են առցանց հարցման միջոցով: Ի՞նչ է պետք անել դրա համար՝
- Անհրաժեշտ է գրանցվել մեր կայքում
- Հավաքել պատվերը Ձեզ անհրաժեշտ ապրանքներից
- Վճարման տարբերակը ընտրել «Կանխիկ վճարում»
- Ձևակերպել պատվերը՝ մեկնաբանություն դաշտում գրելով «Մեծածախ վաճառքի գնառաջարկի հարցում»
Պատվերը ստանալուց հետո մեր աշխատակիցները կկազմեն Ձեր պատվերին համապատասխան լավագույն գնառաջարկը և 1 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեր հետ՝ գնառաջարկը ներկայացնելու համար:
Մեծածախ վաճառք կարող է համարվել միայն այն պատվերը, որը բավարարում է նշված պայմաններից գոնե մեկին
- պատվերի մեջ ներառված են նվազագույնը 10 տարբեր տեսակի ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 150.000 դրամը
- ներառված բոլոր ապրանքների քանակը նվազագույնը 10 հատ է և պատվերի ընդհանուր գումարը գերազանցում է 100.000 դրամը
Որքան շատ տեսակի և շատ քանակի ապրանք ներառված լինի պատվերի մեջ, այնքան շահավետ կլինի գնառաջարկը: