Առաքում
MAB sport խանութ սրահի կողմից գործում է առաքում ՀՀ ողջ տարածքում:
Երևան քաղաքում, կախված գնումների ընդհանուր արժեքից և բեռի ծանրությունից, մենք առաջարկում ենք առաքման 3 տարբերակ, որոնք կարող եք ընտրել պատվերի ձևակերպման ընթացքում:
Գործում են առաքման հետևյալ 3 տարբերակները:
- Էքսպրես առաքում
Առաքումը կատարվում է միջինում 2-4 ժամվա ընթացքում։
Մինչև ժամը 18։00 պատվիրելու դեպքում կառաքվի նույն օրը, իսկ 18։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
Առաքման արժեքը կազմում է 2000դրամ:
Այս տարբերակը հասանելի է միայն մինչև 30կգ բեռների համար: - Ընթացիկ առաքում
Այս տարբերակը գործում է մինչև 20.000դրամ ընդհանուր արժեքով գնումների համար (ոչ ծավալային կամ գերծանր ապրանքների համար)։
Առաքումը կատարվում է 1-2 օրվա ընթացքում:
Առաքման արժեքը կազմում է 1500դրամ:
Մինչև 5.000դրամ ընդհանուր արժեքով գնումների համար գործում է միայն «Էքսպրես առաքում» տարբերակը: - Անվճար առաքում
20.000դրամ և ավել ընդհանուր արժեքով գնումների համար գործում է անվճար առաքում:
Անվճար առաքումը կատարվում է 1-2 օրվա ընթացքում:
Մարզերում մինչև 20կգ քաշով պատվերների համար առաքումները կատարվում են «ՀայՓոստ»-ի միջոցով: Առաքման արժեքը կախված է պատվերի քաշից:
Արժեքին կարող եք ծանոթանալ կայքում՝ պատվերը լրացնելիս:
«ՀայՓոստ»-ի միջոցով առաքումները կատարվում են 2-5 աշխատանքային օրերի ընթացքում:
20կգ-ից ավել պատվերների համար առաքումները կատարվում են մեր առաքիչների կողմից՝ 1-3 օրերի ընթացքում:
Արժեքը կախված է առաքման հասցեից:
Առաքման արժեքներին կարող եք ծանոթանալ կապ հաստատելով մեզ հետ: